Իշխանությունը ղալաթ է անում, իշխանությունն ինքն է աղավաղված. Քաղաքացիների արձագանքը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին
Հասարակություն
16:16 03/06/2025
Հայաստան

Իշխանությունը ղալաթ է անում, իշխանությունն ինքն է աղավաղված. Քաղաքացիների արձագանքը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին

Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, ՔՊ կուսակցության ներկայացուցիչների կողմից կրկին թիրախավորվել է Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառը, սրբազանները, հոգևորականները։ Հասարակության մի հստակ զանգված բուռն արձագանքեց այդ թիրախավորումներին, եկեղեցու, հոգևորականների հասցեին հնչած հայտարարություններին։

«Ինչպե՞ս կարելի է  թիրախավորել եկեղեցին, կորցնել հավատը եկեղեցու նկատմամբ։  Պատմության ընթացքում ինչքան դեպքեր են եղել, որ եկեղեցին է  պահել հայ ժողովրդին, հայոց լեզուն»,- ասաց Panorama.am-ի հարցման մասնակից քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներն այն համոզման են, որ հարգանքը եկեղեցու նկատմամբ պետք է պահել, իսկ կառավարությունը ճիշտ կանի՝  իր բառապաշարը փոխի։

«Եկեղեցին, հայրենիքն է  թիրախավորված։ Մենք այսօր չենք հասկանում՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Մեկը չկա բռունցքը խփի ու ասի՝ հայրենիք է սա։ Պետք է միավորվել։ Սա մեր հայրենիքն է, ուրիշ ոչ մեկը մեզ չի պաշտպանի»,- ասաց մեկ այլ երևանցի։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ժողովուրդը պետք է խելքը գլուխը հավաքի ու հասկանա, թե ինչ է կատարվում, դուրս գա, ոտքի կանգնի, հայրենիքը պաշտպանելու այլ տարբերակ չկա։

«Իշխանությունը ղալաթ է անում, աղավաղում է եկեղեցին, իշխանությունն ինքն է աղավաղված։ Մեր սրբությանը թող ձեռք չտան»։

Քաղաքացիների կարծիքներն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը ղալաթ է անում, իշխանությունն ինքն է աղավաղված. Քաղաքացիների արձագանքը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին