Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այո, հակառակ կողմից հնչել և հնչում են կրակոցներ, մենք դրանց ուշադրություն չենք դարձնում. ԳՇ պետ
«Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն։ Այո, հնչել և հնչում են կրակոցներ, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ այն կիրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տալիս է։
Ըստ Է.Ասրյանի, բնականաբար, ադրբեջանական կողմը կպխատասխանի, որ ինքը չէ կրկում, բայց իրականում իրենք են։
«Կրակող կողմն ավելի լավ կիմանա՝ իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակվում, դրանք և մեր զիծառայողների, և սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով են, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը։
Ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի Զինված ուժերը չեն շարունակում իրենց առջև դրված խնդրի կատարումը։ Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով, միջոցներով, սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ գործողություններ չկան»։
Հարցին՝ դո՞ւք էլ եք վստահ, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, Է. Ասրյանն ասաց. «Վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է նաև զինված ուժերի գերագույն հրամանատար, այն, ինչ որ Հայաստանի վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու համար»։