Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեչնիայի իշխանությունները հայտարարել են՝ հայ բլոգերին ոչ թե առևանգել են, այլ ձերբակալել
Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերն ու տեղեկությունները։
Նա նախկինում ունեցել է Հովհաննիսյան ազգանունը, բացի այդ նա ինստագրամում միշտ ներկայանում է հայ՝տարբեր կոչեր անելով Մոսկվայում ապրող հայերին։
«Արեգին մեքենայի բեռնախցիկ տեղափոխողները ոստիկանությանը հայտնել են, որ իրենք «Ռոսգվարդիայի» ակտիվ սպաներ են և օպերատիվ միջոցառում են անցկացնում: SHOT-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք իսկապես ունեն կոչումներ և փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց կապը անվտանգության գործակալության հետ: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք նրանք իրավական հիմքեր ունեին նման ձերբակալության համար»,-գրում է SHOT տելեգրամ ալիքը։
Նշվում է, որ Արեգ Շչեպիխինը սոցիալական ցանցի իր էջերում մի քանի տեսանյութ է հրապարակել՝ վիրավորելով չեչեններին, Ալլահին և Ղուրանը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ հայ բլոգեր և ձեռնարկատեր Արեգ Շչեպիխինը չի առևանգվել, այլ ձերբակալվել է։ Չեչնիայի Ներքին գործերի նախարարությունը, ինչպես հայտնում են իշխանությունները, հետաքննություն է անցկացնում Շչեպիխինի կողմից հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների վերաբերյալ։
Շչեպիխինի մայրը «Բազա» հեռուստաալիքին պատմել է, որ տղան սկսել է շատ բացասական վերաբերվել մուսուլմաններին 2023 թ. Արցախի պատերազմի հետևանքով, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց խաղաղ բնակչության վրա, ամբողջությամբ օկուպացրեց Արցախը, իսկ բնիկ հայ բնակչությունն արտաքսվեց։ Նա նաև նշել է՝ իր որդին չի կռվել Ղարաբաղում, բայց շատ ակտիվորեն հետևել է իրադարձություններին և շատ անհանգստացած է եղել այդ պատերազմի արդյունքներից։