Միլիոններ են ստանում ԱԺ-ում քֆուրներ դնելու համար. վատ կյանք չէ. Արթուր Խաչիկյան
Քաղաքական
20:50 04/06/2025
Հայաստան

Միլիոններ են ստանում ԱԺ-ում քֆուրներ դնելու համար. վատ կյանք չէ. Արթուր Խաչիկյան

Ընթանում են աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժեր հիբրիդային և թեժ պատերազմերով, որոնք ուղղակի ազդեցություն ունեն նաև Անդրկովկասի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը, թիրախավորելով Հայաստանի թիվ մեկ ազգային-պետական կառույցը՝ Հայ Առաքելական եկեղեցին, հերթական անգամ պառակտում է հասարակությունը։ Ինչ նպատակներ է հետապնդում Փաշինյանը, ուր է նա տանում Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում դասական տրամաբանության կանոններից հեռու իր գործողություններով։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերը՝ ստորև։

•Մեր քաղաքական գործիչների, հեղինակություն ունեցող մարդկանց մեղքն է, որ սա դեռ շարունակվում է։ Որևէ երկրում, իրեն հարգող հասարակության պայմաններում այսպիսի բան չէր լինի՝ նախ չէր ընտրվի մի մարդ, որ այսպես իրեն պահեր, երկրորդ՝ այդպիսի հայտարարություններից հետո նա չէր մնա իշխանության։

•Սա, իհարկե, փորձ է կոտրել վերջին ինստիտուտը, որը դեռ դիմադրում է Հայաստանի թրքացմանը և ուշադրությունը շեղել այն շատ վտանգավոր հեռանկարներից, որոնք մեր առջև կանգնած են։

 •Նա սադրեց պատերազմը, ճիշտ որոշումներ չընդունեց պատերազմի ժամանակ, չկանգնեցրեց պատերազմը, անհավասարակշիռ գորգոռոցներ և կոչեր արեց, թե ամեն գյուղից մարդիկ պետք է հավաքվեն բաճկոններով գնան ճակատ։

 •Փչացնելով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նրան մղեց Ադրբեջանի և Թուրքիայի գիրկը  և արևմուտքից որևէ ռեալ բան չկարողացանք ստանալ։

 •Մի մարդու, որ անմեղսունակ է, իր տեղում չէ և անընդհատ անհավասարակշիռ գործողություններ է անում, իրեն պահում է, որպես որոշ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ՝ անիմաստ է իրեն վերլուծելը, որովհետև եթե վաղը նա Հայաստանը հանձնի՝ դրա արդարացումն էլ կմտածի, կասի՝ ես միշտ գիտեի, որ Հայաստանը՝ Հայաստան չէր։

 •Մենք մեկ անգամ ևս կորցնելու ենք մեր պետականություն, որովհետև նա որևէ պատասխան չունի թե ինչնպես ենք դիմադրելու Ադրբեջանին և Թուրքիային։ Նա շրջապատված է արտասհմանից ղեկավարվող և գրանտներով սնվող քարոզիչներով, որոնք առնվազը 7 տարի, եթե ոչ ՝10, արտասհամանից տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստանում, և մեզ պահում են թմրամիջոցներևի ազդեցության տակ։

 •Թուրքիան ցանկանում է կառուցել մեծ թուրանը, իր հետևում կանգնած է արևմուտքը, որոշ դեպքերում՝ Իսրայելը, չնայած վերջիններս հիմա Սիրիայում առճակատվելու են։

 •Ես կարծում եմ, որ այդ մարդիկ կա՛մ պետք է միավորվեն և այս հարցը լուծեն, կա՛մ պետք է գնան, որպեսզի նոր մարդիկ գան։

 •Աշխարհը գնում է դեպի մեծ պատերազմ, այսինքը՝ արդեն ունենք մեծ պատերազմ։ Ներկայում գնալով էսկալացիայի մեր տարածաշրջանում և Եվրոպայում՝ մենք գնում ենք դեպի պետականության կորուստ եթե այսպես շարունակվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder