Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողը
Աշխարհում
17:45 04/06/2025
Աշխարհ

Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողը

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Սանկտ Պետերբուրգի» «Զենիթի» կիսապաշտպան Լուիս Էնրիկեն Transfermarkt-ի վարկածով գլխավորում են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։

sport.ru-ի հաղորդմամբ, մայիսի 24-ին Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարի» պատմական հաղթանակից հետո թիմի ավագի և նրա շրջանավարտ Սպերցյանի տրանսֆերային արժեքը ավելացել է 5 միլիոն եվրոյով։ Նա դարձել է լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Այժմ և՛ Սպերցյանը, և՛ Հենրիկեն գնահատվում են 25 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder