Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի ռուսական օդանավակայանների վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները։
«ՌԻԱ նովոստին» նրեկայացնում է հիմնական մանրամասները։
Զրույցը տևել է մեկ ժամ 15 րոպե։
Ըստ Թրամփի՝ զրույցը դրական է եղել, բայց «ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»։
Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների վրա վերջերս կատարված հարձակումը։
Մոսկվան խոստացել է պատասխան տալ։
Անցյալ կիրակի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներով հինգ շրջանների օդանավակայանների վրա ահաբեկչական հարձակումների մասին։ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում թշնամու բոլոր հարվածները հետ են մղվել։ Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերի օբյեկտներում հրդեհները մարվել են, անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Հարձակումներին մասնակցածներից մի քանիսը ձերբակալվել են։