Կոշ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվել են անօրինական հրազեն և ռազմամթերք
Իրավունք
18:32 04/06/2025
Հայաստան

Կոշ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվել են անօրինական հրազեն և ռազմամթերք

Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և սվին-դանակ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder