Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այ պոռոտախոսներ, այ մեծաբերաններ, որ ասում էիք՝ բոյկոտը չի կայացել, կենդանական շարժումներ էլ անում էիք, հիմա խի՞ եք խելոքացել. Մեսրոպ Մանուկյան
«Տրասպորտի գումարների թերհավաքագրումների համար մեղավոր է քաղաքային իշխանութունը։ այս պատկերը ես իրենց ներկայացրել եմ դեռ անցած տարվա դեկտեմբերին, ասել եմ, տղեք, ձեր ապիկար կառավարման, դիլետանտ լինելու պատճառով հունիս ամսին լուրջ պրոբլեմնրի եք բախվելու»,-արձագանքելով քաղաքապետարանի հայտարարությանը՝ հայտարարեց Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա նշում է, նախ Թելսելի հետ նմա պայամանգիր կնքնելու իրավունք չկար, դա եղել է կոռուպցիո, հովանավորչություն, ապա վերահսկողություն չի իրականացվում նրա նկատմամբ։
«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ԹելՍելի նկատմամբ վերահսկողությունը զրո է եղել»,-ասաց Մ. Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ այսօր էլ լուծված չեն վարորդների աշխատանքի և այլնի հետ կապված շատ հարցեր, սակայն քաղաքային իշխանութունը որոշեց մտնել քաղաքացիների գրպանը։
«Այ պոռոտախոսներ, այ մեծաբերաններ, որ ասում էիք՝ բոյկոտը չի կայացել, կենդանական շարժումներ էլ անում էիք, հիմա խի՞ եք խելոքացել, ու ասում, որ միլիարդավոր դրամների թերհավաքագրուների մասին եք խոսում։ Մինչև տարվա վերջ թերհավաքագրումների գումարը կգերազանցի 10 մլրդ դրամը, այս պարագայում, երբ բյուջեն պլանավորում էիք՝ 10 մլրդ ավել, 10 մլրդ պակաս, դրա համար պատասխանատվություն կրող լինելո՞ւ է, թե՞ չէ։ Իրականությունն այն է, որ դուք ձախողել եք ու փորձում եք պատասխանատվությունը գցել մեր քաղաքացիների վրա, չափներդ ճանաչեք, չփորձեք, քաղաքացիներին մեղադրել, քաղաքացիները բառիս բուն իմաստով թքում են ձեր երեսին, քանի որ չկա բերափոխված, արժանապատիվ տրանսպորտ, այսօր բեռնափոխադրում է, ոչ թե ուղևորափոխոդրում»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։