Մարդիկ իրենց ապրածի կեսի չափով այսօր ավելի լավ են ապրում, բայց սա չի նշանակում, որ նրանք գոհ են իրենց կյանքից. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
10:27 04/06/2025
Հայաստան

Մարդիկ իրենց ապրածի կեսի չափով այսօր ավելի լավ են ապրում, բայց սա չի նշանակում, որ նրանք գոհ են իրենց կյանքից. Նիկոլ Փաշինյան

«Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, հաջողությունների  և ձախողումների, մարտահրավերների ու հնարավորությունների մասին»- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսով՝ 2025 թ. ապրիլին Հայաստանում  վճարվող գրանցված աշխատատեղերի թիվը եղել է 783 547 և 2018 թվականից հետո, ըստ նրա, բացվել են 242 119 աշխատատեղեր՝ աշխատավարձով ապահովված։

Ներկայացնելով միջին աշխատավարձերի աճը և գնաճի տարբերությունը՝ Փաշինյանը հայտարարեց. «Մարդիակ Հայաստանում ավելի լավ են ապրում նաև գնաճի հաշվարկով և ավելի լավ են ապրում 50 %-ով։ Այսինքը, իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում։ Սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց կյանքից»։

Նկատելով, որ կրկնապատկված աշխատավարձային ֆոնդի մեջ մեծ են 3-4 մլն դրամ աշխատավարձ ստացողները՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բարձր աշխատավարձ՝ հիմնականում 80-90%-ով ստացել են մարդիկ, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, ցածր աշխատավարձ՝ ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն, հիմնականում՝ 80-90%»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder