Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դժվար հնչի, ձևավորել հարազատություն։ Համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նրա չափից, կշռից, հանգամանքից, ծավալից»,- ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ չի կարծում՝ այսօրվա հարկային համակարգը կատարյալ է։
«Քաղաքացիների շրջանում պետք է ըմբռնում ձևավորենք, որ հարկն իր ընտանիքի, երեխայի, իր տան, սեփականության, երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։
Մենք պետք է հասկանանք, թե ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար, ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը։
Հայաստանում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի»,- ասաց Փաշինյանը։