«Dubai Open 2025». Շանթ Սարգսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները, վերջին խաղափուլում կմրցի մրցաշարի միանձնյա առաջատարի հետ
Սպորտ
08:17 04/06/2025
Հայաստան

«Dubai Open 2025». Շանթ Սարգսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները, վերջին խաղափուլում կմրցի մրցաշարի միանձնյա առաջատարի հետ

Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։

Վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Վերջին խաղափուլում Շանթը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ:

Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Վերջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder