Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Տոկիոյի միջև հարաբերությունների մակարդակի աննախադեպ ցածր անկման մասին՝ ճապոնական կողմի ջանքերի շնորհիվ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Պաշտոնական Տոկիոյի նպատակային ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները իջել են աննախադեպ ցածր մակարդակի», - ասվում է նախարարության կայքում։
Նշվում է, որ միայն ճապոնական իշխանությունների կողմից Մոսկվայի նկատմամբ թշնամական կուրս որդեգրելուց հրաժարվելը կօգնի վերականգնել երկու երկրների միջև երկխոսությունը։