Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի դասախոսությունը ԵՊՀ-ում լսել է մինչև 2018 թ. նրան թերուս ներկայացրած Նաղաշ Մարտիրոսյանը
ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության ներկայացման ունկնդիրներից մեկն էլ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն է։
Լրագրող Դավիթ Սարգսյանն այս առումով գրել է.
««Ղարաբաղը կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան ու անկախ է»․ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում պարագլխի այս և այլ մտքերի լուռ ունկնդիրների շարքում, ուսանողների կողքին, նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` 17 տարի պաշտոնավարող դեկանն է։
Ցավում եմ հարազատ բուհիս ու ֆակուլտետիս համար։ Ցավում եմ ժամանակին Արցախում ծառեր տնկած, Արցախի մասին խրոխտ կենացներ խմած, մինչև 2018-ը նույն Փաշինյանին որպես թերուս ներկայացրած, ապա նման գետնատարած վիճակում հայտնված խաժամուժի համար։ Ու երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված»։