Հարկի նկատմամբ պետք է ձևավորել հարազատություն. Փաշինյան
Քաղաքական
11:03 04/06/2025
Հայաստան

Հարկի նկատմամբ պետք է ձևավորել հարազատություն. Փաշինյան

«Պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դժվար հնչի,  ձևավորել հարազատություն։ Համաձայն եմ, որ հարկի նկատմամբ  հարազատություն ձևավորելը  կախված է նրա չափից, կշռից, հանգամանքից, ծավալից»,- ԱԺ-ում  «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ չի կարծում՝ այսօրվա հարկային համակարգը կատարյալ է։

«Քաղաքացիների շրջանում պետք է ըմբռնում ձևավորենք, որ հարկն իր ընտանիքի, երեխայի,  իր տան, սեփականության, երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։

Մենք պետք է  հասկանանք, թե ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար, ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը։

Հայաստանում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի»,- ասաց Փաշինյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարկի նկատմամբ պետք է ձևավորել հարազատություն. Փաշինյան