Կան երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը
Առողջություն
09:06 04/06/2025
Հայաստան

Կան երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը

Շատ հաճախ ծնողները չեն կարևորում երեխայի կյանքում առաջացած հոգեբանական խնդիրները և սպասվող հետևանքները, կամ չեն ընդունում այն փաստը, որ իրենց երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Իրականում, խնդիրների մեծ մասի գոյությունը նորմալ երևույթ է, և դրանք երեխայի ձևավորման անհրաժեշտ մաս են կազմում:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից նշում են, որ կան խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը՝ դրանք հաղթահարելու և հետագա նոր խնդիրների առաջացումը կանխելու համար:

Երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ.

Վարքի խանգարումներ

Բարձր տագնապայնություն

Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն

Զարգացման խանգարումներ

Մանկական աուտիզմ

Հետտրավմատիկ սթրես

Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ

Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ

Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա

Կակազություն, խոսքի խնդիրներ

Անհանգիստ քուն

Ուշադրության, կենտրոնացման խնդիրներ

Հասակակիցների հետ շփման խնդիրներ

Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ

Քաշի խանգարումներ

Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)

Դեռահասների մասնագիտական կողմնորոշում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կան երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը