Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան
Քաղաքական
17:47 05/06/2025
Հայաստան

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան

ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը, խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Օդանավակայանում Վալենտինա Մատվիենկոյին դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նշվում է, որ ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի և երկրի ղեկավարության հանդիպումները։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ 

Մատվիենկոն և Սիմոնյանը նաև կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի գլխավոր թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների պատմական հիշողության պաշտպանության գործում»։

«Նույն օրը Դաշնության խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայաստանյան միջտարածաշրջանային տասներորդ ֆորումին։ Լիագումար նիստում նախատեսվում է Դաշնության մի շարք սուբյեկտների ղեկավարների ելույթը», - ասվում է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է նաև պատվիրակության կազմը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան