Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենը՝ կառավարության որոշման մասին
Մշակույթ
12:13 05/06/2025
Հայաստան

Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենը՝ կառավարության որոշման մասին

Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը Panorama.am-ից տեղեկացավ, որ կառավարության որոշմամբ թանգարանը միաց­ման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

«Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, չգիտեմ»,- ի պատասխան մեր հարցի, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության որոշումը՝ ասաց Վ.Հակոբյանը։

Նա նշեց՝ իմացել են, որ պետք է ԿԳՄՍ նախարարությանը տրամադրվի, բայց առանձնապես տեղյակ չէ գործընթացից։

«Գիտեմ, որ ընթացակարգ կար, բայց որ այդ կարգով պետք է լիներ, տեղյակ չէի։ Այս մեկ տարի է, այդ խոսակցությունը կա։

Մենք պաշտպանության նախարարության ենթակայության կազմում գործող միակ թանգարանն ենք, որոշել են, քանի որ մշակութային օջախ է, ճիշտ կլինի լինի այնտեղ, որտեղ պետք է լինի»,- ասաց նա։

Իսկ թե ինչպե՞ս է գնահատում միավորումը, ճի՞շտ է՝ Վ.Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող գնահատական տալ, մենք զինվորական մարդիկ ենք։

Ճիշտ բաներ կան։ Մեր թանգարանը զարգացման խնդիրներ ունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում. «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենը՝ կառավարության որոշման մասին