Խաղաղության պայմանագրի ստորագրման և ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարման գործընթացները պետք է զուգահեռվեն. Արարատ Միրզոյան
Քաղաքական
14:55 05/06/2025
ԼՂՀ

Խաղաղության պայմանագրի ստորագրման և ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարման գործընթացները պետք է զուգահեռվեն. Արարատ Միրզոյան

«Ունենք շատ նաշանակալի և աննախադեպ ձեռքբերում՝ փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փաստաթղթի շուրջ բանակցությւոններն ավարտված են և երկու կողմի համար կա համաձայնեցված տեքստ»,-ԱԺ-ում 2024թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝անդրադառնալով խաղաղոթյան պայմանագրին։

Նա նշեց,որ ադրբեջանական կողմը առաջ է քաշում պայմաններ, որոնցից մեկը ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարման պահանջն է։

«Որպես օրակարգ, այն հասկնալի և ընդունելի է։ Երբ որ կլինի խաղաղության հաստատման ինստիտուցիոնալիզացված՝ ստորագրված, փաստաթուղթ և թղթի վրա նաև կոնֆլիկտը կավարտվի,  տրամաբանորեն հարկ չի լինի ունենալայս կոնֆլիկտին վերաբերող կառույց միջազգային հարթակներում»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

 Նրա խոսքով՝ տեխնիկական նրբություններ կան և հայկական կողմը գտնում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման և ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարմանը գործընթացները պետք է զուգահեռվեն, օրինակ միաժամանակ հանդիպել երկու փաստաթղթերի ստորագրման նպատակով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder