Եթե այս ուժը վերընտրվի, ապա այստեղ մնալն անիմաստ է, Հայաստան չի լինելու. Արթուր Խաչիկյան
Քաղաքական
10:39 05/06/2025
Հայաստան

Եթե այս ուժը վերընտրվի, ապա այստեղ մնալն անիմաստ է, Հայաստան չի լինելու. Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ժողովրդի բարեկեցությունը 50 %-ով լավացրել է, իսկ անվտանգության խնդիրը կլուծի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրով։ Իրականում՝ ժողովրդի ապրելակերպը վատացել է, իսկ իրավիճակի սթափ գնահատականները խաղաղության օգտին չեն խոսում և այս ամենի թիվ մեկ պատասխանատուն  Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ կլինի Հայաստանի հետ, եթե նա մնա իշխանության լծակների մոտ։  Հայաստանի Ապագայի կանխատեսումներով «Panorama-հարցազրույցների» տաղավարում կիսվեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկորդ մասը՝ ստորև։

•Այսպիսի գներ ես Փարիզում չեմ տեսել։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այսպիսի գներ ես չեմ տեսել ո՛չ Փարիզում, ո՛չ Լոս Անջելեսում, կարծեմ արդեն Նյու Յորքից էլ ենք անցել։ Այս ի՞նչ գներ են, այնտեղ մարդիկ 20 անգամ ավելի շատ են ստանում, քան մենք։

•Այնտեղ միջին աշխատավարձը 20 անգամ ավելի բարձր է քան Հայաստանում, բայց գները նույնն է։ Այսինքը, մենք պետք է սովամա՞հ լինենք...Ինչի մասին է խոսում փաշինյանը՝ գները մի քանի անգամ բարձրացել են, հարկերը բարձրացել են...

 •Գուցե Փաշինյանի կուսակցության անդամների համար է կյանքն ավելի քաղցր դարձել։ Երևի այո, որովհետև տեսնում ենք, թե ինչեր են գրում իրենց գույքի աշխատավարձերի մասին։ Ստանում են միլիոն դրամ ԱԺ-ում քֆուրներ դնելու համար։ Դե, վատ կյանք չէ։

•Կցանկանայ, որ ընդդիմադիրները միավորվեն, բայց եթե ընտրությունների են գնում գոնե չխանգարեն իրար, եթե այս ուժը վերընտրվի, ապա այստեղ մնալն անիմաստ է լինելու, Հայաստան չի լինելու։

•Պատերազմից  սկսած վերջին 5 տարվա ընթացքում նա ունի մեկ ոճ՝ պարտվել, ձախողել, զիջել, հետո այն հերքել, ասել. «Ես այդպիսի բան չեմ արել» կամ «Եթե արել եմ՝ լավ եմ արել»,  «Ես արել եմ, բայց իմ մեղքը չէ՝ նախկինների, ռուսների, բանակի Արարատի մեղքն է» և անընդհատ տակից դուրս է գալիս։

•Ես չգիտեմ, թե ինչ արտաքին նախադրյալներ կան, բայց պարզ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած ձևով կցանկանային, որ իրենց դեսպանն այստեղ մնար իշխանության, սա իրենց դեսպանն է։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder