Ձերբակալություններ Պտղնիում. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնեց
Իրավունք
15:46 05/06/2025
Հայաստան

Ձերբակալություններ Պտղնիում. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնեց

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Կոմիտեից մանրամասնում են, որ նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ:

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder