Իրենք չեն էլ ուզում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:09 05/06/2025
Հայաստան

Իրենք չեն էլ ուզում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են. Նիկոլ Փաշինյան

«Իրենք մի խնդիր ունեն, որ ցույց տան, որ մենք իրենց նման ենք, արդեն իրենք չեն էլ ուզում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

Նա անդրադարձավ ֆրանսիական մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի ինքը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով առանձնատուն է գնել։

«Ասենք մի երկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջն ինչ զառանցանք ասես դնում են, դե արի ապացուցի, որ...»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Այս մարդեիկ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածը չի էլ ուզում ապացուցի, որ իրենք բան են։

Նա հայտարարեց, թե սխալվում են որ կոռեկտություն են պահում այդ հարցօում։

«Օրինակ մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մադը գնացել է իր դեմ կաշառակերության գործին ասել՝ վաղեմության ժամկետ կիրառեք։ Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է, թող գնան դատի տան։ Հիմա երբ ես ելույթ ուեննամ և հնչի Ռուբերտ Քոչարյան անունը, ասելու եմ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։

Փաշինյանը հայտարարեց, թեսուտ է նաև լուրը թե Երևանի հենկետային քոլեջի մասնաշենքերը իր դստեր անունով է օտարվել։

 «Ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլաստալու արդեն չեն պլստում»,-եզրափակեց Փաշինյանը։

Փաշինյանը ելույթ ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի զեկույցից հետո, երբ ասվեց, որ Դիլիջանի մանկապարտեղը դատարանում հաշտությամբ վերադարձվել է համայնքին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ մանկապարտեզը տրվել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կնոջը։

Աննա Վարդապետյանը ստիպված էր ճշգրտել, որ մանկապարտեզը 19 տարի առաջ տրվել էր «Առաջինը երեխաներին» հիմնադրամին և չէր օգտագործվել, որի տնօրենն է Օսկանյանի կինը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder