Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
Իրավունք
18:13 05/06/2025
Տարածաշրջան

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ից (CHP-ԺՀԿ) ընտրված համայնքապետերին առնչվող հետաքննության շրջանակում կալանավորված Ստամբուլի նահանգի Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիօսմանփաշա, Ջեյհան և Սեյհան շրջանների համայնքապետերը հեռացվել են պաշտոնից։

Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլի Ավջըլար շրջանի համայնքապետ Ութքու Ջաներ Չայքարան, Բյույուքչեքմեջեի համայնքապետ Հասան Աքգյունը, Գազիօսմանփաշայի համայնքապետ Հաքան Բահչեթեփեն, Ադանայի Ջեյհան շրջանի համայնքապետ Քադիր Այդարը և Սեյհան շրջանի համայնքապետ Օյա Թեքինը՝ ըստ Սահմանադրության 127-րդ և Համայնքների մասին օրենքի 47-րդ հոդվածների, ժամանակավոր միջոցի կարգով հեռացվել են իրենց պաշտոններից։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։ 

Բացի այդ, նրանց կալանավորելու որոշում է կայացվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder