Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեզ չեք լռեցնելու. Նոր Զելանդիայի խորհրդարանում հակա պարած պատգամավորների լիազորությունները կասեցվել են
Նոր Զելանդիայի խորհրդարանում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Հակա պարի միջոցով բողոքն արտահայտած երեք պատգամավորների լիազորությունները կասեցվել են։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
«Մեզ չեք լռեցնելու»,-հայտարարել են նրանք։
Նոր Զելանդիայի խորհրդարանը քվեարկել է երեք մաորի պատգամավորների լիազորությունները կասեցնելու օգտին։ Ընդդիմադիր պատգամավոր Հանա-Ռավհիտի Մայպի-Քլարկի լիազորությունները, որը սկսել էր ավանդական պարը, կասեցվել են յոթ օրով, իսկ նրա կուսակցության համանախագահներ Ռավիրի Վայթիտին և Դեբի Նգարևա-Փաքերը որակազրկվել են 21 օրով։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Նոր Զելանդիայի խորհրդարանը ստիպված է եղել ժամանակավորապես ընդհատել աշխատանքը, երբ մաորի համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պատգամավոր Հանա-Ռաուհիտի Մայփի-Քլարքը, ավանդական հակայի արարողությամբ իրենց բողոքն են արտահայտել օրինագծի դեմ, որը վերանայում է 1840 թվականին բրիտանական թագի և մաորի ժողովրդի միջև կնքված Վայթանգիի համաձայնագիրը։
Տեսանյութում Մայփի-Քլարքը պատռում է օրինագիծը և կատարում ավանդական հակը՝ բողոքելով օրինագծի դեմ, որը, ըստ բազմաթիվ քննադատների, սպառնում է վերջին տասնամյակներում Մաորի համայնքին տրված իրավունքներին ու արտոնություններին։
Հական Նոր Զելանդիայի մաորի ցեղի ծիսական պար է, որի ժամանակ դոփում են ոտքերով, ձեռքերով խփում են ազդրերին ու կրծքին և բարձրաձայն ձայնակցում են։ Սա մաորիների երաժշտական արվեստի ամենահայտնի ձևն է։ Նոր Զելանդիայի բնակչության մեծ մասը ծանոթ է հակային շնորհիվ All Blacks նորզելանդական ռեգբիի հավաքականի։