Թաթոյան. Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում ՀՀ անհեռատես իշխանությունները
Քաղաքական
13:15 06/06/2025
Հայաստան

Թաթոյան. Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում ՀՀ անհեռատես իշխանությունները

Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել:

Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները:

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից»։

Հիշեցնենք՝  ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել է, որ Այունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թաթոյան. Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում ՀՀ անհեռատես իշխանությունները