«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան
Քաղաքական
11:00 06/06/2025
Հայաստան

«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։

ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «Կրթվելը նորաձև է» շարժումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին, թե՞ մասնավոր միջոցներով ու հիմնադրամներով, ասաց, որ ծախսերն իրականացվում են վարչապետի աշխատակազմի միջոցներով»։ 

«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»,- ասաց Հարությունյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder