Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ գիշերը մեծածավալ հարձակման են ենթարկվել
Քաղաքական
12:01 06/06/2025
Աշխարհ

Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ գիշերը մեծածավալ հարձակման են ենթարկվել

Հունիսի 6-ի գիշերը և առավոտյան ՌԴ Զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևին և այլ քաղաքներին։

Ուկրաինայի զինված ուժերը գիշերը արձակված 44-ից հրթիռից մոտ 30-ը խոցել են, իսկ 407 ԱԹՍ-ից՝ 200-ը։ Strana.ua-ի փոխանցմամբ, այդ տվյալները հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կապի բաժնի ղեկավար Յուրի Իգնատը։

Նշվում է, որ եղել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի իմիտատորներ։

«Կիևում չորս զոհվածներից երեքը ԱԻՆ փրկարարներ են, որոնք ենթարկվել են կրկնակի հարձակման»,-հայտնում է ՆԳՆ-ն։

Եվս ինը փրկարար վիրավորվել է։

Տերնոպոլի շրջանում տուժել է ևս հինգ փրկարար։

Գիշերը հարձակման են ենթարկվել նաև Լվովի և Պոլտավայի շրջանները։

Լվովի մերձակայքում գտնվող Դրոհոբիչ թաղամասում արդյունաբերական օբյեկտ է վնասվել, իսկ Պոլտավայի մարզի Կրեմենչուկ շրջանում վնասվել են վարչական շենքեր, ձեռնարկությունների պահեստներ, սրճարան ու առանձնատուն։ Երեք մարդ վիրավորվել է.

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ գիշեր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված է հասցվել Կիևի, Տերնոպոլի, Լուցկի և Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան այլ շրջանների թիրախներին։

Հարվածի ժամանակ խոցվել են քաղաքում ամենամեծ ՋԷԿ 5-ը, Ուկրաինայում ամենամեծերից մեկը՝ Դարնիցկայա ՋԷԿ-4-ը, ինչպես նաև Կիևում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի տեղակայման տարածքը և այլ օբյեկտներ։

Հարվածներին մասնակցել են Iskander-M, Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներ՝ Kh-101 թևավոր հրթիռներով, Սևծովյան նավատորմի ռազմանավեր՝ Kalibr հրթիռներով և այլ զինատեսակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder