Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը․ Միհրան Հակոբյան
Քաղաքական
19:05 06/06/2025
Հայաստան

Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․

«Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ  Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը:

Հետաքրքիրն այն է, որ իրենց հեղափոխական երևակայող անգրագետները նորմալ փաստարկ, անգամ, չեն կարողացել մոգոնել:

Նիկոլապետության պաշտոնական քարոզչական գիծն այն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին հոգևորականներինը չէ, ժողովրդինն է: Ժողովուրդ ասելով էլ, բնականաբար, ի նկատի ունեն ախուրյանցիանոներին, լեյլատատիներին ու բաղդասարյանռոմաններին…

Ով նման տխմարություն դուրս տա, հանգիստ ուղարկեք գրողի ծոցն ու խորհուրդ տվեք, որ իրենց հարազատների պսակի կարգն անի ոչ թե ձեռնադրված հոգևորականը, այլ իրենց «ժողովրդական եկեղեցուց» ինչ-որ մեկը, ասենք՝ ախուրյանցի անոն:

Դիցուկ՝ երբ Լոսից Երևան գաստրոլների եկած Սինանյան Զարեհը հերթական անգամ նման տխմարություն դուրս կտա, նախ հարցրեք՝ երեխաներդ կնքվա՞ծ են, և եթե այո, ապա ինչու՞ է երեխաներիդ կնքել օծյալ հոգևորականը, և ոչ թե ժողովրդից ինչ-որ մեկը, ասենք՝ ձեր բաղդասարյան ռոմանը:

Հ. Գ. Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում, որովհետև իրականում Նիկոլի մայելը «խորքային ժողովրդի» մոտ վաղուց նույնիսկ կրկեսային հետաքրքրություն չի առաջացնում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder