Տեղ համայնքի անչափահաս տղաները վերադարձվել են
Իրավունք
22:03 06/06/2025
Հայաստան

Տեղ համայնքի անչափահաս տղաները վերադարձվել են

Մոլորված և ադրբեջանական կողմ անցած Տեղ համայնքից անչափահաս տղաները վերադարձվել են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասաց համայնքի ղեկավարը, երբ հետաքրքվեցինք, թե որտեղ են եղել տղաները։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնում էին, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում:
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder