Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքում մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն. Աբրահամյան
«Սյունիքում մարդկանց հետ զրույցների հիմքում անվտանգության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներն են»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, ճիշտ է` լայն կոնտեքստով և երկար քննարկումները առաջ են բերում բազմաթիվ այլ խնդիրներ` ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն, սակայն ակնհայտորեն անվտանգության հետ կապված հարցերն առաջնային են և հրատապ:
«Ինչ էլ ուզում է ասել իշխանությունը` կեղծիքից մինչև խոստումներ, մարդիկ անվտանգության մակարդակի չափման սեփական ցուցիչներն ունեն, ինչ արտահայտվում է իրենց կյանքում և տեսանելի է:
Իսկ մարդիկ տեսնում են, որ Ադրբեջանը շարունակում է կրակել, սպառնալ և տարածքային հավակնություններ ներկայացնել, իսկ իշխանությունը շարունակում է իր իսկ երկրի նկատմամբ արտահայտվող սպառնալիքներին հակադրել անտարբերություն, լռություն և անկարողություն»,- գրել է Աբրահամյանը: