Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստան-Վրաստան հարաբերությունը կենացներից անդին. Քաղաքական վերլուծաբան
«Տեղեկություն է տարածվել, որ Վրաստանը Սադախլո անցակետում արգելել է Հայաստանից ծաղիկների խմբաքանակի ներկրումը, այն պատճառաբանությամբ, որ դրանք չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին: Հիշեցնեմ, որ Վրաստանի առնչությամբ կա նաեւ գինու եւ կոնյակի արտահանման ընթացքում ստուգումների հարցը, որից դժգոհում են որոշ հայ տնտեսվարողներ, ասելով, որ անհարկի ստուգում են եւ պատճառում ժամանակի կորուստ, որի հետեւանքով իրենք կրում են նաեւ ֆինանսական վնաս»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Ի դեպ, այսօր պետք է Հայաստան ժամաներ Վրաստանի գյուղնախարարը, որի այցի ընթացքում գինու ու կոնյակի թեման լինելու էր քննարկման առարկաներից մեկը: Բայց, Վրաստանի նախարարի այցը չեղարկվել է, Երեւանին ասել են, որ ծանրաբեռնված են:
Հայ-վրացական հարաբերությունում ակնհայտորեն կատարվում է ինչ որ բան, առկա է ինչ որ լարված նյարդ: Շաբաթներ շարունակ Երեւանը չի կարողանում լուծում գտնել գինու ու կոնյակի արտահանման վերոհիշյալ խնդրին:
Սակայն, այստեղ տեղի է ունենում առավել տարօրինակը: Երեւանում բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանի դեսպանատան դիմաց, էնն դեպքում, երբ Հայաստանի հարկատուն պետք է իր տնտեսական խնդիրների լուծումը պահանջի իր հարկերով խպահվող կառավարությունից, ոչ թե օտար երկրներից: Եթե Վրաստանումկա խնդիր, ապա այդ խնդրի լուծումը պետք է պահանջել Հայաստանի կառավարությունից, որն էլ պետք է գնա ու զբաղվի հարցով:
Բայց, հարցով ոչ միայն չեն զբաղվում, կամ մեղմ ասած անարդյունավետ են զբաղվում, այլ փաստորեն առաջանում են նոր հարցեր: Իհարկե չգիտենք, ծաղիկների թեման ինչ ծավալում կունենա, բայց, որ հայ-վրացական հարաբերությունը կարծես թե ունի խնդիր, ակնառու է: Ինչ բնույթի, մասշտաբի է խնդիրը, ինձ հայտնի չէ:
Եթե չկա խնդիր, ապա առաջացած հարցերի վերաբերյալ պատասխանները խետք է լինեն սպառիչ: Ավելին, պետք է սպառիչ տրված լինեին վաղուց, քանի որ թեման արդեն ամսից ավելի է՝ նվազագույնը:
Եթե չկա սպառիչ պատասխան, ուրեմն կա խնդիր, իսկ ապրանքային նորմերը ավելի շատ առիթն են, քան պատճառը»։
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է՝ 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից: Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։