Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
Իրավունք
17:54 06/06/2025
Հայաստան

Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Դատարանը երեք ամսով երկարաձգեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը։

Ե. Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը ասաց, որ շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Ե. Հակոբյանը կալանքի տակ է, այս ընթացքում  հարցաքննվել են վկաներ, խոչընդոտելու վտանգ չկա։ Ըստ նրա, շարունանական կալանքի  դեպքում դատարանը պետք է ունենա առավել քան փաստարկված  բարձր շեմ, որպեսզի շարունակի պահել կալանքի տակ։

Հովսեփյանը նշեց, որ այս գործով անցնող մյուս ամբաստանյաները գտնվում են տնային կալանքի տակ։

«Չներկայացվեցին հիմնավորումները, թե ինչու այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել Եղիշե Հակոբյանի պատճաշ վարքագիծը»,- ասաց պաշտպանը։

Հանրային մեղադրողն ասաց, որ խոչընդոտելու ռիսկը կա, բարձր է, դեռևս կան բազմաթիվ վկաներ, որոնք պետք է հարցաքննվեն դատարանում։

«Այդ պատճառով էլ հանրային մեղադրանքի կողմը  համապատասխան միջնորդությամբ է հանդես եկել»,- ասաց հանրային մեղադրողը։ 

Դատավորը հայտարարեց, որ Եղիշե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է երեք ամսով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց