«Փաստ». Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում
Օրվա մամուլ
08:32 07/06/2025
Հայաստան

«Փաստ». Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում

«Փաստ» թերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին օրերին «Սրբազան պայքարի» գրասենյակում առավել ակտիվ շարժ է նկատվում, ելումուտն անհամեմատ շատացել է: Ասում են՝ մասնավորաբար շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակներ ներկայացնող փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում:

Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կոնկրետ ինչ գործողություններ են նախատեսվում, նույնիսկ նրա ամենանեղ շրջապատում շատ մանրամասների տեղյակ չեն: Միայն գիտեն, որ բավական լուրջ ու թափով քայլեր են սպասվում: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ չի բացառվում, որ արդեն աշնան սկզբին փողոցային պայքարի նոր՝ ավելի հուժկու գործողություններ սկսվեն, սակայն միայն դրանով շարժումն իր քայլերը չի սահմանափակելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder