Uպանnւթյnւն Երևանում՝ հարսանյաց սրահի մուտքի մոտ
Իրավունք
17:30 07/06/2025
Հայաստան

Uպանnւթյnւն Երևանում՝ հարսանյաց սրահի մուտքի մոտ

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։

Դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։

Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝  նկուղային հարկում։

 Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder