Չեխահայ Էրիկ Հովհաննիսյանը՝ կուլտուրիզմի Չեխիայի եւ Սլովակիայի պատանիների չեմպիոն
Աշխարհում
18:03 07/06/2025
Աշխարհ

Չեխահայ Էրիկ Հովհաննիսյանը՝ կուլտուրիզմի Չեխիայի եւ Սլովակիայի պատանիների չեմպիոն

Չեխական Խվալսկի ամրոցում տեղի է ունեցել  Չեխիայի և Սլովակիայի  կուլտուրիզմի և ֆիտնեսի միջազգային մրցույթը, որին մասնակցել է նաև 17-ամյա  Էրիկ Հովհաննիսյանը։ Orer.eu-ի հաղորդմամբ, Էրիկը հանդես է եկել տարբեր անվանակարգերում և զբաղեցրել հետևյալ պատվավոր տեղերը. 1-ին տեղի մրցանակ է ստացել մինչև17 տարեկանների  Junior անվանակարգում,  իսկ 23 տարեկանից բարձր մարզիկների մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝  Novice Men  և 4րդ տեղը ՝ Men fitness+Performance անվանակարգերում։

Մրցույթին մասնակցում էին մարզիկներ ոչ միայն Չեխիայից և Սլովակիայից, այլև Ավստրիայից, Լիտվայից և Գերմանիայից։

 Էրիկը ծնվել է Չեխիայում։ Սովորում է հանրակրթական գիմնազիայում։

 Սա առաջին միջազգային մրցույթն է, որին նա մասնակցել է։ Orer.eu-ի հետ զրույցում Էրիկը նշել է, որ 13 տարեկանից փորձել է մարզվել տանը,  իսկ  15 տարեկանից՝  նաև մարզասրահում, որից հետո մարզիչը, տեսնելով նրա կարողությունները,  առաջարկել է մասնակցել միջազգային մրցույթի։ Այդպես սկսել են համագործակցել։

«Այժմ ուզում եմ մասնակցել Եվրոպայի մրցույթներին»,- ասել է Էրիկը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder