Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեդինսկի. Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց զինվորականների մարմինների ընդունումը
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է իր զինծառայողների մարմինների ընդունումը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ստամբուլում բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նա նշել է, որ հունիսի 6-ից, Ստամբուլի համաձայնագրերի համաձայն, Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների 6000 մարմինների փոխանցումը ուկրաինական կողմին, ինչպես նաև իրականացնել վիրավորների և ծանր հիվանդ ռազմագերիների փոխանակում։
Ուկրաինացի զինվորների 1212 սառեցված մարմինները սառնարանային բեռնատարներով տեղափոխվել է փոխանակման գոտի։ Ավելի ուշ ավելի շատ մարմինները կտեղափոխվեն։
«Այնուամենայնիվ, ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը», - գրել է Մեդինսկին իր Telegram-ում։
Նա հավելել է, որ ուկրաինացի բանակցողների խումբը նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր՝ իրենց բացակայության համար տարբեր և բավականին տարօրինակ պատճառաբանություններ ներկայացնելով։ Մեդինսկին կոչ է արել Կիևի ռեժիմին պահպանել ժամանակացույցը և ձեռք բերված պայմանավորվածությունները։