Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած uպանnւթյnւնից
Իրավունք
19:18 07/06/2025
Հայաստան

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած uպանnւթյnւնից

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:

«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի, սպանnւթյան կասկածանքով ձերբակալված կա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder