Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Կոսովոյի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմի հետ ընկերական հանդիպմանը պարտվեց 2:5 հաշվով։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո։ Ինքնագոլ գրանցվեց Կոսովոյի հավաքականի և իտալական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպիի անվան դիմաց։
23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Լումբարդ Դելովան։
29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականն իր դարպասն ընդունեց 4 գնդակ և պարտվեց Կոսովոյի ընտրանուն։
Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։
Տեսանյութը՝ այստեղ;