Նովակ Ջոկովիչը գրառում է արել «Ռոլան Գարոսում» կրած պարտությունից հետո
Աշխարհում
14:05 07/06/2025
Աշխարհ

Նովակ Ջոկովիչը գրառում է արել «Ռոլան Գարոսում» կրած պարտությունից հետո

Սերբ տիտղոսակիր թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում պարտվելուց հետո գրառում է կատարել։ 38-ամյա մարզիկը գովաբանել է իտալացի Յաննիկ Սիններին խաղի համար և նշել, որ շուտով կվերադառնա կորտ։

«Փարիզ, շնորհակալություն։ Շնորհակալություն անհավանական աջակցության համար այն վայրում, որն այդքան շատ բան է նշանակում ինձ համար։ Անկեղծ ասած, սա իմ կարիերայի ընթացքում ունեցած ամենաջերմ աջակցություններից մեկն է։ Բրավո, Յաննիկ Սիններ։ Շնորհակալություն, «Ռոլան Գարոս»։ Շուտով կհանդիպենք», - գրել է Ջոկովիչը սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ Ջոկովիչը խոստովանել էր, որ Սինների հետ կիսաեզրափակիչը կարող էր վերջինը լինել իր կարիերայում «Ռոլան Գարոսի» կորտերում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նովակ Ջոկովիչը գրառում է արել «Ռոլան Գարոսում» կրած պարտությունից հետո