Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեխահայ Էրիկ Հովհաննիսյանը՝ կուլտուրիզմի Չեխիայի եւ Սլովակիայի պատանիների չեմպիոն
Չեխական Խվալսկի ամրոցում տեղի է ունեցել Չեխիայի և Սլովակիայի կուլտուրիզմի և ֆիտնեսի միջազգային մրցույթը, որին մասնակցել է նաև 17-ամյա Էրիկ Հովհաննիսյանը։ Orer.eu-ի հաղորդմամբ, Էրիկը հանդես է եկել տարբեր անվանակարգերում և զբաղեցրել հետևյալ պատվավոր տեղերը. 1-ին տեղի մրցանակ է ստացել մինչև17 տարեկանների Junior անվանակարգում, իսկ 23 տարեկանից բարձր մարզիկների մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ Novice Men և 4րդ տեղը ՝ Men fitness+Performance անվանակարգերում։
Մրցույթին մասնակցում էին մարզիկներ ոչ միայն Չեխիայից և Սլովակիայից, այլև Ավստրիայից, Լիտվայից և Գերմանիայից։
Էրիկը ծնվել է Չեխիայում։ Սովորում է հանրակրթական գիմնազիայում։
Սա առաջին միջազգային մրցույթն է, որին նա մասնակցել է։ Orer.eu-ի հետ զրույցում Էրիկը նշել է, որ 13 տարեկանից փորձել է մարզվել տանը, իսկ 15 տարեկանից՝ նաև մարզասրահում, որից հետո մարզիչը, տեսնելով նրա կարողությունները, առաջարկել է մասնակցել միջազգային մրցույթի։ Այդպես սկսել են համագործակցել։
«Այժմ ուզում եմ մասնակցել Եվրոպայի մրցույթներին»,- ասել է Էրիկը։

