Մեդինսկի. Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց զինվորականների մարմինների ընդունումը
Քաղաքական
16:12 07/06/2025
Աշխարհ

Մեդինսկի. Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց զինվորականների մարմինների ընդունումը

Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է իր զինծառայողների մարմինների ընդունումը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ստամբուլում բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Նա նշել է, որ հունիսի 6-ից, Ստամբուլի համաձայնագրերի համաձայն, Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների 6000 մարմինների փոխանցումը ուկրաինական կողմին, ինչպես նաև իրականացնել վիրավորների և ծանր հիվանդ ռազմագերիների փոխանակում։

Ուկրաինացի զինվորների 1212 սառեցված մարմինները սառնարանային բեռնատարներով տեղափոխվել է փոխանակման գոտի։ Ավելի ուշ ավելի շատ մարմինները կտեղափոխվեն։ 

«Այնուամենայնիվ, ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը», - գրել է Մեդինսկին իր Telegram-ում։

Նա հավելել է, որ ուկրաինացի բանակցողների խումբը նույնիսկ չի ժամանել փոխանակման վայր՝ իրենց բացակայության համար տարբեր և բավականին տարօրինակ պատճառաբանություններ ներկայացնելով։ Մեդինսկին կոչ է արել Կիևի ռեժիմին պահպանել ժամանակացույցը և ձեռք բերված պայմանավորվածությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեդինսկի. Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգեց զինվորականների մարմինների ընդունումը