Ցանկացած զիջում արտաքին ճնշումներին՝ Ադրբեջանից և Թուրքիայից խրախուսվող, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ. Պողոսյան
Քաղաքական
22:30 08/06/2025
Հայաստան

Ցանկացած զիջում արտաքին ճնշումներին՝ Ադրբեջանից և Թուրքիայից խրախուսվող, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ. Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. 

««Եկեղեցին ժողովրդինն է» տրամաբանությամբ գնալու դեպքում հասնելու ենք լավագույն դեպքում անգլիական լյութերական եկեղեցի, Նիկոլն էլ հայտարարելու է, որ այսուհետ ինքն է այդ եկեղեցու գլոխը։

Բայց ազգային Եկեղեցու մասին խոսելիս մեծագույն մեղք և հանցանք է ժողովրդին խառնելն ու ժողովրդի անունից Եկեղեցու դավանաբանության և նվիրապետության դեմ հաշվեհարդար տեսնելը։

Այս պահին, թույլ տալ հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտություն, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը։

Եթե հասունացել են ներքին բարեփոխումներ, ապա դրանք կարելի է անել միայն այն դեպքում, երբ բացառված է դրսից ճնշումը, և ամեն ինչ ներքին նախաձեռնություն է։

Ես համարում եմ, որ այս փուլում ցանկացած զիջում արտաքին ճնշումներին, որոնք հատկապես խրախուսվում են Ադրբեջանից և Թուրքիայից, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder