Մոսկվան սպասում է Կիևի պաշտոնական հաստատմանը, որ դիերը կփոխանակվեն
Քաղաքական
14:15 08/06/2025
Աշխարհ

Մոսկվան սպասում է Կիևի պաշտոնական հաստատմանը, որ դիերը կփոխանակվեն

Մոսկվան սպասում է Կիևից պաշտոնական հաստատման, որ դիերի հանձնումը տեղի կունենա։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։

Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվան փոխանակման գոտի է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դիակների առաջին խմբաքանակը։

Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դիակներով կոնտեյնեչները կսկսեն շարժվել մեկ ժամից։

Ռուսական կողմը պատրաստ է կատարել Ուկրաինայի հետ բոլոր պայմանավորվածությունները ռազմագերիների փոխանակման և դիակների հանձնման համատեքստում։

Մոսկվան պատրաստ է Կիև վերադարձնել ավելի քան վեց հազար զինվորների դի։

Մահացածները նախատեսվում է տեղափոխել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով։

Դիակների հանձնման նախաձեռնությունը զուտ մարդասիրական գործողություն է, այլ ոչ թե քաղաքականացված որոշում։

կան ազդակներ, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դիակների հանձնման գործընթացը, ենթադրաբար, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ, Ռուսաստանը սպասում է հատուկ ալիքով ծանուցման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder