Հայաստանում բնականաբար իշխող էլիտաները միայն սեփական քաղաքական շահեր սպասարկելով թքած ունեն, թե ինչ է «փափուկ ուժը». Արա Պողոսյան
Քաղաքական
11:46 08/06/2025
Հայաստան

Հայաստանում բնականաբար իշխող էլիտաները միայն սեփական քաղաքական շահեր սպասարկելով թքած ունեն, թե ինչ է «փափուկ ուժը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Փափուկ ուժը» (Soft power) Թուրքիան և Մենք

Արևմուտքը իր «փափուկ ուժի» կարևոր մի բևեռ տեղափոխել է կրթական հաստատություններ։ Եվ արևմտյան երկրներում կրթություն ստացող երիտասարդն արդեն իր վրա կրում է այդ միջավայրի ազդեցությունը, ընդ որում` երկարաժամկետ հեռանկարում։

Նույնը արել է Թուրքիան։ Նախ իր կրթական համակարգը ֆինանսավորել է, ապահովել բարձր որակավորված մասնագետներով, իր կրթական հաստատությունները գովազդել, և հետո սկսել ընդունել ուսանողներ Միջին, Արևելյան ու Հարավային Ասիայից, Աֆրիկայից, Հարավային Կովկասից, Ռուսաստանից, Եվրոպայից։

2021 թվականի դեկտեմբերին հանդիպելով աֆրիկյան երկրներից Թուրքիայում սովորող ուսանողների հետ, Էրդողանը հայտարարեց.

«Այս երիտասարդների անկեղծության համար շատ ուրախ եմ, նրանք կդառնան Թուրքիայի պատվավոր ներկայացուցիչները, երբ վերադառնան իրենց երկրներ»¹: Սա հենց «փափուկ ուժի» քաղաքականությունն է, որով ի մասնավորի` Թուրքիան ստեղծում է իր ազդեցությունը հասարակական մակարդակում, հիմնական շեշտը դնելով նոր սերնդի վրա, որը վաղը իր երկրում դառնալու է առաջնորդող։ Ի դեպ` Հայաստանում էլ կան նրանք, ովքեր իրենց վրա կրում են Թուրքիայի «փափուկ ուժի ազդեցությունը», դառնալով Թուրքիայի «պատվավոր» ներկայացուցիչն Հայաստանում։

Իսկ Հայաստանում բնականաբար իշխող էլիտաները միայն սեփական քաղաքական շահեր սպասարկելով թքած ունեն, թե ինչ է «փափուկ ուժը» և Հայաստանի հետագա ռազմավարության մեջ ինչ ազդեցություն այն պետք է ունենա։ «Փափուկ ուժը» իմ ուսումնասիրությունների առանցքն է, ու ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանը ձևավորի ու զարգացնի իր «փափուկ ուժը», տարածելով հայկական ազդեցությունը բոլոր մայրցամաքներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում բնականաբար իշխող էլիտաները միայն սեփական քաղաքական շահեր սպասարկելով թքած ունեն, թե ինչ է «փափուկ ուժը». Արա Պողոսյան