Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն. Էդգար Ղազարյան
«Հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։ Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն 71: Թիվը ոչ միայն նվազում է, այլ սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքն»,-գրում է «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության ղեկավարի քիչ առաջ հնչեցրած հայտարարությունը։
«Իմպիչմենտ լինելու է։ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։ Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։ Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որ գալու է առսջիկայում»։