Նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար. Անուշ Պողոսյան
Քաղաքական
16:58 09/06/2025
Հայաստան

Նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար. Անուշ Պողոսյան

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  ՀԿ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել են «Շնորհակալություն, բժիշկ» խորագրով միջոցառումը: Սակայն որոշել են «Լոտո» խաղալ»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա մանրամասում է՝ բժիշկներին ընտրելու են ոչ թե մասնագիտական հմտություններով և կատարած աշխատանքով, այլ վիճակահանությամբ:

«Հասկանում եմ, որ համակարգող փոխնախարարը, ինչպես նաև մի խումբ նախարարության այլ պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին և ապավինում են բախտին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան՝ գիտելիք, աշխատանքային փորձ, մասնագիտական սխրանքներ և այլն։

Հ.Գ. Դե հասկանալի է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ նախարարությունը իր գործը պարտավորեցնում է հասարակական կազմակերպությանը, իսկ ֆինանսավորում է մասնավոր բժշկական կենտրոնը:
Հ.Հ.Գ. Ի դեպ, այս նամակը ստացել են միայն նախարարության «սրտի» հիվանդանոցները, այսինքն նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder