Չափազանց զգույշ պետք է վարվել «քաղաքացիական պատերազմ» տերմինի հետ․ Արա Պողոսյան
Քաղաքական
20:41 09/06/2025
Հայաստան

Չափազանց զգույշ պետք է վարվել «քաղաքացիական պատերազմ» տերմինի հետ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

««Քաղաքացիական պատերազմ» եզրույթը կիրառելիս պետք է զգույշ լինել։

Հանրային խոսույթի մեջ պարբերաբար կիրառելով «քաղաքացիական պատերազմ» եզրույթը ակամայից հանրային ենթագիտակցականի մեջ մենք ներդնում ենք «քաղաքացիական պատերազմի» գաղափարը։

«Քաղաքացիական պատերազմ»-ը միայն կռվելու գաղափարը չի, այլ սեփական տեսակի դեմ զենք բարձրացնելու գաղափարը ընդունելն է, հետո այդ գաղափարի ազդեցությունը մտնում է գիտակցական դաշտ, եւ մարդը սկսում է մտածել` «արդյո՞ք կկրակի իր բարեկամի, հարևանի, համաքաղաքացու վրա»: Ըստ էության, այսօր տարածվող ատելության քարոզը մարդու մոտ ձևակերպում է «սպանելու» թույլատրելիության գաղափարը իր պատկերացրած իդեալի համար։ Այս պահից սկսած, «քաղաքացիական պատերազմ»-ը դառնում է անխուսափելի։

Հետևաբար, չափազանց զգույշ պետք է վարվել «քաղաքացիական պատերազմ» տերմինի հետ։ Դրա անընդհատ կիրառումը առաջացնելու է «կարելի»-ի գաղափար, որի դեմ այլեւս պայքարել դժվար կլինի։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ կուտակված է խորը կոնֆլիկտ, ագրեսիա, որը արտահայտվում է ժամանակ առ ժամանակ դաժան հանցագործությունների տեսքով, սպանությունների ու ինքնասպանությունների տեսքով, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder