Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես չեմ կարծում, որ այնտեղ բոլորը «Փաշինյան» են․ Աշոտյանը՝ ՔՊ-ականների մասին
« Իմպիչմենտի գործընթացն ունի բազմաշերտ հնարավորություններ, սցենարային և սյուժետային դրավգներ, որոնք կարող են դառնալ տրիգեռ»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքի տակ գտնվող՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության իմպիչմենտի գործընթաց նախաձեռնությանը։
«Ես ուրախ էի ծանոթանալ «Հայաստան» դշաինքի հայտարարությանը, ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին հայտարարությունը՝ ազգային միասնության, համախմբվածության, երկրորդային բանավեճերը մի կողմ դնելու և շարունակելու։ Իսկ Դավիթ Համբարձումյանը շատ ապրի։ Ես չեմ կարծում, որ այնտեղ բոլորը «Փաշինյան» են և կորցնելու բան էլ չունեն»,- ասաց Աշոտյանը։
Նա կոչ արեց ժողովրդին ՝ երբեք չհիասթափվել և շարունակել պայքարել։
«Բոլոր այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, պոտենցյալ միգրանտներ են։ Չթողնենք պետությունն ինքնահոսի»,- եզրափակեց Աշոտյանը։