Պապոյանը 2024թ. արտահանման 13.1 մլրդ դոլարի կեսը կազմող ոսկու վերաարտահանումը ոչ էական օգուտ համարեց
Տնտեսություն
12:54 09/06/2025
Հայաստան

Պապոյանը 2024թ. արտահանման 13.1 մլրդ դոլարի կեսը կազմող ոսկու վերաարտահանումը ոչ էական օգուտ համարեց

«Շատ ոլորտներ այսօր գտնվում են լուրջ և աճող դժվարությունների ֆոնին՝ սկսած արտահանման արհեստական խոչընդոտներից մինչև արտաքին միջավայրի փոփոխությունը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն ընկերությունների ներկայացուցիչների ետ, ում հետ զրուցել է, ասել են, որ վիճակը վատացել է։

Ավետիսյանը հարցրեց, թե նախորդ տարվա ստանդարտ ծրագրերն ինչով են վերաիմաստավորել, որ այս մարտահրավրեներին դիմակայեն։

«6 ամիս առաջ ձեր քաղաքական ուժը ՓՄՁ-ի հարկերը կրկնապատկեց, ասացիք, որ այս ընթացքում կդիտարկեք, եզրակացություններ կանեք, հիմա ճիշտ ժամանակն է արդյունքները նրեկայացնելու համար, արդյո՞ք արդարացրեց հարկային մուտքերի ձեր սպասումները»,-ասաց Ավետիսյանը։

Պապոյանը հայտարարեց, թե այդ արտաքին գործոններից ոչ էական օգուտներ է կրում, ոչ էլ կորուստներ։

 «Մի քանի մարդ, որ գումարներ էին աշխատում այդ պրոցեսի մեջ, այո նրանք չեն աշխատում, բայց մեծ հաշվով այդ մեծ թվերը մեր մեծ տնտեսության մեջ հանրային բարիքի տեսանկյունից մեծ ընդգրկում չունեին, իրենց կտրուկ ավելացումը մեծ արժեքային բան չի ստեծել, ոչ էլ՝ կտրուկ նվազումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Որպեսզի հիմնավորի իր ասածը՝ պապոյանը թվեր հրապարակեց, ըստ որի՝ 2023 թվականին արտահանման ծավալը 8.5 մլրդ դոլար է եղել, առանց ոսկու՝ 6.8 մլրդ, իսկ 2024 թվականին եղել է 13.1 մլրդ դոլար, առանց ոսկու՝ 7.5 մլրդ։

Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ եթե ոսկին հանեն արդյունաբերության ոլորտից, ապա այնտեղ անկում կա, իսկ գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder