Կոտայքում հնչած կրակոցների հետևանքով բերման ենթարկվածների թվում կա նաև համայնքապետ
Իրավունք
15:39 09/06/2025
Հայաստան

Կոտայքում հնչած կրակոցների հետևանքով բերման ենթարկվածների թվում կա նաև համայնքապետ

Հունիսի 8-ի ծեծկռտուքի և կրակոցների դեպքով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության ծառայողները տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել մի խումբ անձանց: 
 
«Պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը: 
 
Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է: 

Կռվի մասնակիցներից ևս մի քանիսի ինքնությունը քրեական և համայնքային ոստիակններն ու քննիչները պարզել են և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից: 

Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ: 
 
Վերջինի վրա առկա են եղել հարվածի հետքեր և աջակողմյան հայելին եղել է կոտրված: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Հիվանդանոց էին ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալու։ 

Քրեական ոստիկանները, հետ նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder