Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները. Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում
«Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու շարունակում.
«Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում.
- ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները,
- հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար,
- հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված,
- մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ:
Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»։